Լկտիությունն ի վերջո պետք է սահման ունենա. Նազենի Հովհաննիսյանը` Սամվել Մարտիրոսյանին (լուսանկար)

Feb 18, 2018 Comments Off on Լկտիությունն ի վերջո պետք է սահման ունենա. Նազենի Հովհաննիսյանը` Սամվել Մարտիրոսյանին (լուսանկար)

Նազենի Հովհաննիոսյանը պատասխանելով Սամվել Մարտիրոսյանի գրառմանը, նշել է, որ լկտիությունն էլ ի վերջո պետք է սահման ունենա:

Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երբ Սամվել Մարտիրոսյանին զանգում, ասում են, որ էջը գողացել են ու էլ այդ էջ մտնելու հնարավորություն չունեն,իսկ նա խորհուրդ է տալիս երկքայլ աուտենտիֆիկացիա անել, և ՎԵՐՋ։ Ինչու՞ է նա վիրավորվում կամ նեղանում, որ հորդորում եմ նրան չանհանգստացնել այդ թեմայով ( մանավանդ նշել եմ որ արագ արձագանքել է, ու շնորհակալությունն էլ հայտնել)։

Մեկ էլ ծիծաղելի է, որ իր գրառման տակ Հայոց «ՀԶՈՐ» տղամարդիկ են հավաքվել, ինչպես «քուչի բիսեդկում»։

Պարոնայք, չէի էլ գիտակցում, որ այդքան կարևոր եմ եղել ձեր կյանքում…
Սքրին- շոթում ընդգծած տողի մեկնաբանությունը թողնում եմ ընթերցողի հայեցողությանը։ Լկտիությունն ի վերջո պետք է սահման ունենա։

գարշահոտություն»:

Գրառմանը կից Նազենի Հովհաննիսյանը նաև ներկայացրել է Սամվել Մարտիրոսյանի համապատասխան գրառման մեկնաբանություններից մի քանիսը:

Nazeni Hovhannisyan-ի լուսանկարը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: