Նոր մանրամասներ.ում որդին է ծեծի ենթարկված փոխդեկանը

Feb 18, 2018 Comments Off on Նոր մանրամասներ.ում որդին է ծեծի ենթարկված փոխդեկանը

Արդեն տեղեկացրել ենք,որ Երևանի պետական համալսարանում ծեծկռտուք-վիճաբանություն է տեղի ունեցել։

Նշված բուհի ռոմանո-գերմանական ֆակուլտետի իր աշխատասենյակում ծեծի է ենթարկվել փոխդեկան, 37-ամյա Գևորգ Բարսեղյանը:

 Դեպքի մասին ահազանգ է ստացվել նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից տեղեկությունը փոխանցել են Ոստիկանության Մարաշի բաժանմունք:

Գագիկ Շամշյանի տեղեկություններով` վիճաբանության պատճառը եղել է այն, որ փոխդեկանը ուսանողուհիներից մեկին տարօրինակ առաջարկութուններ է արել, ում հայրն էլ Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյա է և ուսանողուհին այդ մասին տեղեկացրել է իր բարեկամներին, ովքեր էլ եկել են համալսարանի ռոմանո-գերմանական ֆակուլտետի վարչական շենք ու իր աշխատասենյակում հորդորել են փոխդեկանին, որպեսզի այլևս նման պահվածք չցուցաբերի։

Մեր ունեցած տեղեկություններով ԵՊՀ-ում ծեծի ենթարկված փոխդեկան Գևորգ Բարսեղյանը  մարզական լրագրող եւ հեռուստամեկնաբան  Ռուդիկ Բարսեղյանի որդին է:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: