Հենրիխ Մխիթարյանը խոսել է թիմի ապագայից

Feb 16, 2018 Comments Off on Հենրիխ Մխիթարյանը խոսել է թիմի ապագայից

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպա լիգայի ընթացիկ մրցաշրջանի 1/16 եզրափակչի առաջին խաղում մրցակցի հարկի տակ «Էստերսունդին» հաղթելուց հետո, նշել է, որ իր թիմը Եվրոպա լիգայում հաղթելու իրական հնարավորություններ ունի:

«Ինչո՞ւ ոչ: Մենք պետք է շարունակենք պայքարել մինչեւ վերջ ու տեսնենք, թե ուր կհասնենք»,- նրա խոսքերն է փոխանցում The Daily Star-ը:

Մխիթարյանը նշել է, որ «Էստերսունդին» գուցե խանգարել է խաղային պրակտիկայի պակասը. «Տեւական դադարից հետո սա նրանց առաջին հանդիպումն էր, մինչդեռ մենք հանդես ենք գալիս առաջնությունում, ու գուցե այդ պատճառով մենք ավելի լավ մարզավիճակում ենք: Նրանք լավ թիմ ունեն, լավ են խաղում, սակայն մենք 2 գոլ խփեցինք հանդիպման սկզբում»:

 

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: