Արսեն Վենգերը հիանում է Մխիթարյանով

Feb 16, 2018 Comments Off on Արսեն Վենգերը հիանում է Մխիթարյանով

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպա լիգայի ընթացիկ մրցաշրջանի 1/16 եզրափակչի «Էստերսունդի» դեմ իր խաղում նպաստել է թիմի 2-րդ եւ 3-րդ գոլերին: Մի դեպքում նրա հարվածից հետո գնդակը դիպել է մրցակցին ու հայտնվել դարպասում, մյուսի դեպքում գոլային փոխանցում է կատարել Մեսութ Օզիլին:

Սա առիթ է դարձել, որ թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը  իր գովեսի խոսքը հայտնի նրա մասին:

«Նա մեծ ծավալի աշխատանք կատարեց, կարծում եմ՝ նրա ելույթը դրական էր: Նա աստիճանաբար հարմարվում է թիմին»,- ասել է ֆրանսիացի մասնագետը:

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: