Սաակաշվիլին մեկնում է Նիդեռլանդներ ու Եվրոպա (Տեսանյութ)
Վրաստանի նախկին նախագահ, ուկրաինական Օդեսայի նախկին նահանգապետ Միխելի Սաակաշվիլին վրացական ТВ-ին հայտնել է, որ մեկնում է Նիդեռլանդներ, այնուհետ՝ մի շարք եվրոպական երկրներ:
«Ես մեկնում եմ Նիդեռլանդներ, այնուհետ մտադիր եմ անցնել ամբողջ Եվրոպան, քանի որ հանդիպումներ եմ նախատեսում Բրյուսելում, Գերմանիայում, Ֆրանսիայում, այնուհետ՝ կրկին Լեհաստանում, ես հիմա ազատ թռչնի պես կարող եմ մեկնել ուր ուզում եմ»,- ասել է նա: