Արմեն Սարգսյանը հանդիպել է ՌԱԿ կենտրոնական վարչության ներկայացուցիչ անդամների հետ

Feb 14, 2018 Comments Off on Արմեն Սարգսյանը հանդիպել է ՌԱԿ կենտրոնական վարչության ներկայացուցիչ անդամների հետ

Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության Երևանի ներկայացուցչական գրասենյակում տեղի է ունեցել ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հանդիպումը Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ներկայացուցիչ անդամների հետ։

Ինչպես տեղեկացրին ՌԱԿ մամլո դիվանից, Արմեն Սարգսյանը Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ներկայացուցիչներին է ներկայացրել իր ծրագրերը, լսել կարծիքներ, առաջարկներ հանդիպման ներկաների կողմից:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: