Առիթը բաց չթողեց. Արմեն Սարգսյանը հիշեցնում է իր ներդրումների մասին

Feb 14, 2018 Comments Off on Առիթը բաց չթողեց. Արմեն Սարգսյանը հիշեցնում է իր ներդրումների մասին

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը շրջայց կատարեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության ուսումնական կենտրոնում:

Շրջայցի ընթացքում Արմեն Սարգսյանին ուղեկցում էին «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը:

Արմեն Սարգսյանը շրջայց կատարեց ընկերության ուսումնական կենտրոնում, զրուցեց ուսանողների և աշխատակիցների հետ, հետաքրքրվեց ապագայի նրանց ծրագրերով: Շրջայցից հետո Արմեն Սարգսյանը հանդիպում ունեցավ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների հետ:

«Դուք ինձ այստեղ նախ ցույց տվեցիք կրթական համակարգը, որը հոյակապ է և տպավորիչ: Ես «Սինոփսիս»-ի մասին շատ եմ լսել և շատ լավ բաներ եմ լսել` որպես կրթական հաջող համակարգ և հսկայական հաջողության լավ օրինակ: Հիմա եկա և իմ աչքերով տեսա: Համոզված եմ, որ «Սինոփսիս»-ը` ի դեմս ինձ, բազմաթիվ բարեկամների շարքում ևս մեկ բարեկամ կունենա: Եվ ես հույս ունեմ, որ նաև դուք կլինեք իմ բարեկամը` անկախ նրանից, թե ես կլինեմ նախագահը, թե ոչ: Եթե իմ այս ներդրումը բավարար է, որպեսզի դուք ինձ ընդունեք ձեր ակումբ, ես շատ ուրախ կլինեմ»,- ասաց Արմեն Սարգսյանը:

«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանն ընդգծեց, որ Արմեն Սարգսյանը ժամանակին իր ներդրումն է ունեցել, որպեսզի ՏՏ ոլորտի արտասահմանյան հեղինակավոր կազմակերպություններ Հայաստանում ներկայացված լինելու ցանկություն ունենան:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: