Հայատյացությունը ներկայիս ադրբեջանական սերնդի մեջ է և Ալիևի հաշվարկը հենց այս սերդնի միջոցով ընտրություններն ապահովելն է

Feb 14, 2018 Comments Off on Հայատյացությունը ներկայիս ադրբեջանական սերնդի մեջ է և Ալիևի հաշվարկը հենց այս սերդնի միջոցով ընտրություններն ապահովելն է

Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը նշեց, որ Ադրբեջանը հուսահատ քայլեր է ձեռնարկում, որ ճնշի երկրում ծավալվող ժողովրդավարական շարժումները և հենց այդ պատճառով է նախագահական ընտրությունները նոյեմբերից արտահերթ ձևով տեղափոխել ապրիլ։Հարցին Ալիևը ռազմական գործողություններ կսկսի,  Մանասյանը կարծիք հայտնեց, որ դա կախված է նրանից՝ ինչ ձեռք կտա Ալիևին և նա կգործի ըստ իրավիճակի. «Նախընտրական շրջանում էլ Արցախը այն թեման է, որով փորձում է ոգևորել ժողովրդին ընտրություններից առաջ։ Հատկապես, որ հայատյացությունը ներկայիս ադրբեջանական սերնդի մեջ է և Ալիևի հաշվարկը հենց այս սերդնի միջոցով ընտրություններն ապահովելն է: Ընտրությունների տեղափոխման պաշտոնական հիմնավորումները  խղճուկ են, թե իբր պետք է նշվի Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության 100-ամյակը»:

Այնուհետև, անդրադառնալով հարցին, թե ինչու հայկական կողմը մինչև հիմա չի ճանաչել Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի ջարդերը՝ որպես ցեղասպանություն, ասաց, որ Սովետական Հայաստանի Գերագույն խորհուրդը դա որակել է՝ որպես ցեղասպանական ակտ, իսկ Երրորդ Հանրապետությունը դա չի արել. «Կա սխալ մտայնություն, թե իբր եղել է երկու ցեղասպանություն: Ինձ հասած լուրերով՝ դրան դեմ է արտահայտվում նաև Դաշնակցությունը՝ ասելով, թե քանի՞ ցեղասպանություն է եղել, դա մի տեսակ մեր արժանապատվությանը կպնող բան է: Ավելին, Երրորդ Հանրապետության առաջին նախագահն ընդանրապես դեմ էր, որ նույնիսկ Հայոց ցեղասպանության խնդիրը հնչեցվի ՄԱԿ-ից: Առաջին նախագահի քաղաքական շարժառիթները, կարծում եմ, այլ են եղել, քան այն, ինչով առաջնորդվում են դաշնակները: Ես հրապարակումներ ունեմ այն մասին, որ դա նույն ցեղասպանության երկու փուլերն են, և, որ ադրբեջանցի էթնոս չկա, ու դա արևելյան Անդրկովկասի թուրքն է, որը հիմա իրեն ադրբեջանցի է անվանել, ու այդ քաղաքականությունն ուղղված է նույն հայի դեմ»:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: