Իրանը կմիանա եվրոպական էներգետիկ ցանցին. Ռեզա Արդականյան

Feb 14, 2018 Comments Off on Իրանը կմիանա եվրոպական էներգետիկ ցանցին. Ռեզա Արդականյան

Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականյանը հայտնել է, որ Իրանը կմիանա եվրոպական էներգետիկ ցանցին իր հարեւանների միջոցով։ Հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։

Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ  Իրանը էլեկտրաէներգիա է փոխանակում հարեւան երկրների հետ, ինչպիսիք են Հայաստանը, Աֆղանստանը, Պակիստանը, Թուրքիան, Իրաքը, Ադրբեջանը և այդ երկրների հետ ընդհանուր  ջրային ռեսուրսների համատեղ օգտագործումը կարող է նպաստել Իրանի հետ համագործակցության ընդլայմանը։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: