Արտակ Զեյնալյանը մանրամասներ է հայտնում իր ու Արմեն Սարգսյանի հանդիպումից

Feb 14, 2018 Comments Off on Արտակ Զեյնալյանը մանրամասներ է հայտնում իր ու Արմեն Սարգսյանի հանդիպումից

ԵԼՔ դաշինքի նախագահի թեկնածու Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառել է, թե ինչպես է անցել իր և ՀՀԿ-ի նախագահի թեկնածուի Արմեն Սարգսյանի հանդիպումը:

«Այսօր հանդիպում ունեցա Արմեն Սարգսյանի հետ՝ իր նախաձեռնությամբ։ Խոսել ենք Հանրապետության նախագահի ինստիտուտի՝ նոր խմբագրմամբ Սահմանադրությամբ պայմանավորված առանձնահատկությունների մասին։

Առանձնահատուկ քննարկման նյութ դարձրեցինք այն, որ Նախագահի ընտրության օրինականությունը կասկածի տեղիք չպետք է տա ու նոր Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը պետք է լինի անաչառ։ Համամիտ էինք, որ այս դերակատարման լիարժեք իրագործման համար նորընտիր նախագահը պետք է հաղորդակցության մեջ լինի ոչ միայն խորհրդարանական մեծամասնության, այլեւ ընդդիմության հետ։ Կարեւորեցինք քաղաքացիների մոտ ապագայի նկատմամբ լավատեսությունը վերականգնելու անհրաժեշտությունը, որպես զարգացման ու առաջընթացի գրավական՝ արդար դատաքննության իրավունքի երաշխավորումը եւ այլն»,- գրել է նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: