«Փառք Աստծո պոնչիկանոցի դիմացի կառավարության շենքը չգրպանեցիք ». Գուրգեն Եղիազարյան (video)

Feb 18, 2018 Comments Off on «Փառք Աստծո պոնչիկանոցի դիմացի կառավարության շենքը չգրպանեցիք ». Գուրգեն Եղիազարյան (video)

«Չորս-հինգ տարի է Ալիևը նույն հայտարարություններն անում է, ուղղակի այս անգամ մի քիչ առաջ է գնացել»,-այսօր Հայելի ակումբում ասաց Գուրգեն Եղիազարյանը:
Բանախոսը Ալիևի հայտարարությունները կապում է նախագահի գլխավորությամբ՝ մեր իշխանության իրենց պարտականությունները չկատարելու հետ, ինչից էլ Հայաստանն ընկնում է նման ողբալի վիճակի մեջ. «Ադրբեջանը սկսեց բարբաջել, իբր վեց-յոթ հազար տարվա մշակույթ ունի, որին չընդվզեց մեր պետությունը: Այս քայլերով անցան մեր գորգերին, ասելով՝ խաչերը թող մեզ չշփոթեցնեն, դրանք համարելով իրենց մշակույթի մի մասը; Այսպես տոլման, լավաշը… : Ինչո՞վ է զբաղված մեր իշխանությունը» :
Գուրգեն Եղիազարյանն ընդգծեց, որ մեր անբանության պատճառով է՝ Մետաքսի ճանապարհն այդպես էլ Հայաստան չմտավ ու նման հազարավոր երևույթների պատճառով մենք մնում ենք ցանկացած գործընթացից դուրս:
Մանրամասները տեսանյութում.

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: