Արմեն Սարգսյանը՝ Երևանի ավագանիում տեղի ունեցած միջադեպի մասին

Feb 14, 2018 Comments Off on Արմեն Սարգսյանը՝ Երևանի ավագանիում տեղի ունեցած միջադեպի մասին

ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը լրագրողների հարցերին ի պատասխան նշեց, որ տեղյակ չէ Երևանի ավագանու նիստում տեղի ունեցածից. «Ծանոթ չեմ, քանի որ երեկ Գյումրիում էի ու ամբողջությամբ այդ քաղաքի պատմության ու դժվարությունների մեջ էի: Իսկ առհասարակ ցանկացած բռնություն ինձ համար ընդունելի չէ: Ես կողմ եմ երկխոսությանը, քննարկմանը, տրամաբանությանը:  Այնպես որ, այդ միջադեպից տեղյակ չեմ: Երբ տեղեկանամ, կկարողանամ պատասխանել: Ես մարդ եմ, ով միշտ ցանկանում է գնալ երկխոսության, քննարկման և մարդկային հարաբերությունների ճանապարհով: Ցանկացած բռնություն վերևից ներքև և ներքևից վերև ինձ համար անընդունելի է»,- ասաց նա՝ նշելով, որ մանրամասներին չի տիրապետում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: