« Ալիևը ցեղասպանությունից բացի այլ գործիք չունի». Ալեքսանդր Մանասյան (video)

Feb 15, 2018 Comments Off on « Ալիևը ցեղասպանությունից բացի այլ գործիք չունի». Ալեքսանդր Մանասյան (video)

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը ցավով արձանագրում է, որ ադրբեջանահայության ցեղասպանության թեման քաղաքագետների ու քաղաքական գործիչների կողմից երկրորդ-երրորդ պլան է մղվել, մինչդեռ վերջինս կարող էր դառնալ արցախա-ադրբեջանական հարաբերությունների իմաստավորման ու կարգավորման առանցքը: «Պատմությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական դեմոկրատական հանրապետությունը 1918թ.ին հիմնվել է Արևելյան Անդրկովկասի հայության ցեղասպանության վրա: Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը շարունակվել է, մասնավորապես՝ հայերին Խորհրդային Ադրբեջանից դուրս մղմամբ»:
Քաղաքագետի համոզմամբ 30 տարի առաջ սումգայիթյան ջարդերը, որին հետևել են Անդրկովկասում հայաթափությունը դեռևս Երրորդ հանրապետության կողմից համարժեք գնահատական չեն ստացել:
Ալեքսանդր Մանասյանը նշում է, որ իր ազգամիջյան երկու փաթեթում թուրքը ցեղասպանությունից բացի այլ գործիք չունի և դա հաստատել է բազմիցս. «Ամենուր, որտեղ թուրքը հայտնվում է, խնդիրը լուծում է ցեղասպանության միջոցով: Թուրքի ձեռագիրը դարձել է քաղաքական վարքի ձև, որին նրանք հավատարիմ են, երբ Միջին Ասիայից հայտնվեցին այս տարածաշրջանում »:
Առավել մանրամասն՝ տեսանյութում

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: