«Իգիթ տեռորիստ». Շամիրամում սպանության գործով դատական նիստ

Feb 14, 2018 Comments Off on «Իգիթ տեռորիստ». Շամիրամում սպանության գործով դատական նիստ

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ Շամիրամ գյուղում 2017թ. ամռանը սգո սրահում 4 հոգու սպանության գործով դատական առաջին նիստը:

Երբ ամբաստանյալները ներս մտան դահլիճ, սպանվածների հարազատները նրանց հասցեին «իգիթ տեռորիստ» գոռացին:

Պաշտպանական կողմը միջնորդեց նիստը հետաձգել՝ պատճառաբանելով, որ չեն հասցրել ծանոթանալ գործի նյութերին:  Հաջորդ նիստը կկայանա մարտի 16-ին:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: