Արմեն Սարգսյանը՝ ՀՀ Նախագահի հետ հաջորդ հանդիպման մասին

Feb 14, 2018 Comments Off on Արմեն Սարգսյանը՝ ՀՀ Նախագահի հետ հաջորդ հանդիպման մասին

ՀՀԿ կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի հանդիպումը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ տեղի կունենա մոտակա օրերին: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արմեն Սարգսյանը:

«Հանդիպումը տեղի կունենա մոտակա օրերին: Իհարկե, դուք հասկանում եք, որ այդ հանդիպումը չի լինելու պարզապես հանդիպում, որտեղ ես պարզապես կհայտնեմ իմ որոշման մասին, որովհետև մեր հարաբերությունները ոչ միայն ընկերական, բարեկամական են, այլ նաև հանրապետության նախագահի և դեսպանի հարաբերություններ են: Տվյալ դեպքում լինելու է նաև աշխատանքային հանդիպում»,- ասաց Սարգսյանը:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: