«Հերթ էլ չտվին իրար գոնե, որ շեֆերը լավ հաշվեն իրենց կույր հավատարմության չափը». Վ. Բադասյան

Feb 14, 2018 Comments Off on «Հերթ էլ չտվին իրար գոնե, որ շեֆերը լավ հաշվեն իրենց կույր հավատարմության չափը». Վ. Բադասյան

Էէէ, ժողովուրդ ջան։ Երեկ Երևանի քաղաքապետարանի գեղապետարանոցի ավագանու նիստի խայտառակությունը դիտելով, հանգիստս չեմ գտնում։ Թե հումոր է, թե ցավ։ Ցավը նա է, որ հայ տղամարդու մոտ այնքան է զարգացել ետնամտուկությունը, որ նրանք կանգ չեն առնում ոչ մի բանի առջև։ Ձեռք են բարձրացնում կնոջ վրա՝ մոռանալով, թե ովքեր են իրենք և որտեղ են գտնվում։ Հերթ էլ չտվին իրար գոնե, որ շեֆերը լավ հաշվեն իրենց կույր հավատարմության չափը։ Սրանցից ո՞ր մեկը զենք կվերցնի՝ պաշտպանելու թշնամուց իր կնոջը, երեխային, մորը։ Ոչ ոք։ Թերևս ամենաճիշտն այնտեղ իրեն պահեց Տարոնը, ով վախից շշմած էր։ Բայց ամենաճիշտն այնտեղ Սուրենն էր Սարգսյան` մարտական ընկերս, ով շփոթմունքից ասաց «ոտքս կոտրվեր ու չգայի այստեղ»։ Մի՞թե այս է մեր սիրելի մայրաքաղաքի ավագանու անդամների մակարդակը։ Ապշեցուցիչ է։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: