Ռուս վարձկանները զոհվել են նավթավերամշակող գործարանի վրա հարձակման ժամանակ

Feb 14, 2018 Comments Off on Ռուս վարձկանները զոհվել են նավթավերամշակող գործարանի վրա հարձակման ժամանակ

Ռուսական Կոմերսանտը՝ հղում անելով անանուն աղբյուրին հայտնում է,որ փետրվարի 7-ին Սիրիայում ռուս վարձկանները ռմբակոծության են ենթարկվել, երբ հարձակում էին սկսել նավթավերամշակող գործարանի վրա:

Սիրիայում ռուսական հրամանատարությունը թույլ չէր տվել իրականացնել այդ գործողությունը և դա գնահատել էր որպես «վտանգավոր ինքնագործունեություն»:Գործողությունն իրականացվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակվող «խոշոր գործարարների» նախաձեռնությամբ: Գործողությանը մասնակցել է մոտ 600 վարձկան, որոնց մեծամասնությունը ռուսներ էին:Ամերիկյան կոալիցիայի ռմբակոծության հետևանքով այդ օրը բազմաթիվ ռուս վարձկաններ են զոհվել: Առայժմ հայտնի է միայն 5-ի անունը, սակայն ռուսական և ամերիկյան լրատվամիջոցները տարբեր տվյալներ են հայտնում: Կոմերսանտը հայտնում է 11 զոհի, Նովայա գազետան՝ 13, Բլումբերգը՝ ավելի քան 100, Նյու Յորք Թայմզը՝ մոտ 300 զոհի մասին: Ռուսական սոցցանցերում շրջանառվում է մինչև 600 թիվը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: