«Բաց նամակով դիմեցի Ռ. Քոչարյանին ու Արկադի Ղուկասյանին՝ ասելով այդպես չի կարելի…». Ալեքսանդր Մանասյան (video)

Feb 18, 2018 Չի մեկնաբանվել

Արցախն ու Ադրբեջանը տարբեր քաղաքակրթական կողմնորոշումներ ունեցող պետություններ են: Ադրբեջանի քաղաքական վարքն էլ նկատի ունենալով՝ Եվրոպան եկել է այն եզրակացության , որ պետք է արցախա-ադրբեջանական սահմանն ավելի ամրապնդվի,- այսօր Հայելի ակումբում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:
Խոսելով այն վտանգների մասին, որոնք սպառնում են Ադրբեջանին, քաղաքագետը մատնանշեց Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի որոշումները. «Այս որոշումները վտանգավոր են Ադրբեջանի համար,քանի որ այդ որոշումները Արցախի կայացման որոշումներն են » :
Քաղաքագետը վստահ է, որ Ալիևն անցել է հուսահատ քայլերի, մասնավորապես՝ վերջին քայլը, որով արտահերթ նախագահական ընտրություններ է անցկացնում, այսկերպ փորձելով մոբիլիզացնել այն հասարակությանը, որի լավագույն թեման Արցախի գրավումն է: «Ադրբեջանի հասարակությունը, որը վերջին տարիներին անցել է այնպիսի դպրոց, որտեղ հայատյացության դասեր են տալիս, Ալիևը հաշվարկել է. հենց այս սերունդը, առաջնորդվելով ո՛չ միայն Արցախի նաև Երևանի գրավմամբ,այս անգամ ևս կապահովի իր վերընտրվելը»:
Եզրափակելով իր խոսքը՝ Ալեքսանդր Մանասյանը նշեց, որ Ադրբեջանի պաշտոնական հիմնավորումները խղճուկ են, մասնավորպես խոսում են՝ այդ ամիսներին պետք է նշվի Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության ստեղծման 100 ամյակը, որի տոնական իրադարձությունները կարող են խանգարել նախագահական ընտրություններին:
Մանրամասները տեսանյութում.

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “«Բաց նամակով դիմեցի Ռ. Քոչարյանին ու Արկադի Ղուկասյանին՝ ասելով այդպես չի կարելի…». Ալեքսանդր Մանասյան (video)”

Մեկնաբանել