Մարտին Շուլցը հրաժարվեց պաշտոնից

Feb 14, 2018 Comments Off on Մարտին Շուլցը հրաժարվեց պաշտոնից

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ թողնում է իր պաշտոնը: Քաղաքական գործիչը փետրվարի 13-ին հայտարարել է Բեռլինում:«Սա իմ վերջին ուղերձն է ԳՍԴԿ-ի նախագահի պաշտոնում,- ասել է նա:- Սա երբեմն բարդ աշխատանք է, բայց ես այդ պաշտոնից հեռանում եմ առանց դառնության եւ վիրավորվածության»:Նրա խոսքով՝ կուսակցության վարչությունը ԳՍԴԿ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրել է Բունդեսթագում սոցիալ-դեմոկրատների խմբակցության առաջնորդ Անդրեա Նալեսին: Spiegel հրատարակության տեղեկատվության համաձայն՝ կուսակցության ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարելու է ԳՍԴԿ-ի փոխնախագահ, Համբուրգի բուրգոմիստր Օլաֆ Շոլցը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: