Ես ցնցվում էի, երբ գրադ կայանքից օրական 400 հրթիռ էր արձակվում մայրաքաղաք Ստեփանակերտի վրա.Քերոլայն Քոքս

Feb 14, 2018 Comments Off on Ես ցնցվում էի, երբ գրադ կայանքից օրական 400 հրթիռ էր արձակվում մայրաքաղաք Ստեփանակերտի վրա.Քերոլայն Քոքս

Անչափ երջանիկ եմ շնորհավորելու Արցախի ժողովրդին անկախության շարժման 30-ամյակի կապակցությամբ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին երեկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ ասել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, հայ ժողովրդի վաղեմի բարեկամ Քերոլայն Քոքսը՝ տեսակապով շնորհավորելով Ղարաբաղյան շարժման 30-ամյակի կապակցությամբ:

«Ինձ բախտ է վիճակվել բազմիցս լինել Արցախի ժողովրդի կողքին դեռևս դաժան պատերազմի տարիներին, երբ դուք պայքարում էիք Ադրբեջանի դեմ: Ես ցնցվում էի, երբ գրադ կայանքից օրական 400 հրթիռ էր արձակվում մայրաքաղաք Ստեփանակերտի վրա: Ես այդտեղ էի, երբ ադրբեջանական օդուժի ցածր թռչող ռմբակոծիչների հարվածների զոհ էր դառնում անմեղ ժողովուրդը:  Դուք պատերազմել եք ազատության համար և հաղթել եք: Հիմա դուք, իհարկե, վերակերտում եք ձեր երկիրը, և, ամեն անգամ վերադառնալով Արցախ, գեղեցիկ և նորակառույց շենքեր եմ տեսնում, նոր թանգարաններ, պատկերասրահներ: Ուզում եմ ասել հայ ժողովրդին, որ դուք ոչ միայն գոյատևել եք, այլև ձեզ հաջողվել է ավերածության մոխիրներից գեղեցկություն ստեղծել. ու ամեն ագամ տեսնում եմ, թե ինչպես է ամեն ինչ վերականգնվում դաժան պատերազմից հետո: Շնորհակալություն ձեզ՝ հերոսության, հավատքի և ազատության ժառանգները լինելու համար»,- հավելել է Ք. Քոքսը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: