Արմեն Սարգսյանն արդեն պատրաստ է

Feb 14, 2018 Չի մեկնաբանվել

«Ժամանակ» թերթը գրում է.  «Նախագահի թեկնածու առա­ջարկված Արմեն Սարգսյանը հայ­տարարել է, որ արդեն պատրաստ է Սերժ Սարգսյանի հետ հանդիպմա­նը, որի ժամանակ էլ կասի իր վերջնական որոշումը՝ ընդունե՞լ նախա­գահի թեկնածու առաջադրվելու առաջարկը, թե՞ ոչ: Ընդ որում, հե­տաքրքիր է, որ Արմեն Սարգսյանն այդ մասին հայտարարել է առանց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպ­ման: Սարգսյանը հանդիպել է «Ծառուկյան» խմբակցության հետ, սա­կայն դաշինքի առաջնորդն օրերս հայտարարել էր, որ ինքն առանձին է հանդիպելու նախագահի թեկնածուի հետ, և միայն դրանից հետո կորո­շեն՝ սատարե՞լ, քվեարկե՞լ նրա օգ­տին, թե՞ ոչ:

Փաստորեն, Արմեն Սարգսյանն առանց «Ծառուկյան» դաշինքի առաջ­նորդի հետ առանձին հանդիպում ունե­նալու հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Սերժ Սարգսյանին: Դա նշա­նակում է, որ Արմեն Սարգսյանը կողմ է նախագահի թեկնածու առաջադրվե­լուն, այլապես հազիվ թե հայտարարեր Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն արդեն պատրաստ լինելու մասին:

Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Անդրադարձներ չկան to “Արմեն Սարգսյանն արդեն պատրաստ է”

Մեկնաբանել