Ձյուն է տեղում,ճանապարհներին մերկասառույց է

Feb 14, 2018 Comments Off on Ձյուն է տեղում,ճանապարհներին մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի և Մեղրու լեռնանցքներում ձյուն է տեղում:
Սևանի, Գավառի ավտոճանապարհներին, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է:
Իսկ ՀՀ ԱԻՆ լրատվականի փոխանցմամբ, Սարավան-Զանգեր ավտոճանապարհներին, Սյունիքի մարզում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ և Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Փետրվարի 18-ին շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկը Սյունիքում եւ Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Սիսիան-Գորիս, Սոթք-Քարվաճառ եւ Սարավան-Զանգեր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սարավան-Զանգեր ավտոճանապարհներին, Սյունիքի մարզում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ եւ Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: