Երեւանում վրաերթի են ենթարկվել փողոցն անթույլատրելի մասով հատող 2 կանայք. ծանր վիճակում են

Feb 14, 2018 Comments Off on Երեւանում վրաերթի են ենթարկվել փողոցն անթույլատրելի մասով հատող 2 կանայք. ծանր վիճակում են

փետրվարի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 55-ամյա Մարտուն Եղիազարյանը Եղվարդի խճուղում՝ «Բադեն-Բադեն» հյուրանոցի հարևանությամբ, իր վարած BMW մակնիշի 02 ՕՍ 151 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ, 60-ամյա Աիդա Սենեքերիմյանին և 56-ամյա Զառա Սարգսյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել Արմենիա բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վրաերթի ենթարկվածներին հիվանդանոց է ուղեկցել Ա. Նազարյանը: Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին նաև, որ վրաերթի ենթարկվածները փողոցը անցնելիս են եղել չթույլատրելի հատվածով ու եթե վարորդը գերազանցած լիներ սահմանված արագությունը, հնարավոր է՝ վրաերթը ողբերգական ավարտ ունենար: Արմենիա բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորները գտնվում են ծանր կայուն վիճակում: Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Հրաչյա Արզումանյանի գխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: