ՄԻՊ-ը խառնվեց

Feb 14, 2018 Չի մեկնաբանվել

Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպից անմիջապես հետո Պաշտպանը դիմել է Գլխավոր դատախազին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով, տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմի լրատվական ծառայությունը:

«Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամների նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ տվյալների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Գլխավոր դատախազին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով:

Ստացվել է պարզաբանում այն մասին, որ արդեն իսկ իրականացվում է նյութերի նախապատրաստում Քրեական դատավարության օրենսգրքի շրջանակում:
Այս մասին գրավոր տեղեկացվել է Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փստանջյանը:

Քրեական վարույթի հարց է բարձրացվել նաև միջադեպի ընթացքում Երևանի ավագանու նիստը լուսաբանող լրագրողների աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ»:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “ՄԻՊ-ը խառնվեց”

Մեկնաբանել