Վարերթի է ենթարկել 2 հետիոտնի.վիրավորների վիճակը ծանր է/տեսաշար/

Feb 14, 2018 Comments Off on Վարերթի է ենթարկել 2 հետիոտնի.վիրավորների վիճակը ծանր է/տեսաշար/

փետրվարի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ, 29-ամյա Միքայել Մնացականյանը Երևան-Աբովյան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աբովյանի «գաի պոստի» հարևանությամբ, իր վարած ВАЗ 21130 մակնիշի 35 CQ 689 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածները քաղաքացիների, իսկ այնուհետև՝ դեպքի վայր ժամանած շտախօգնության բժիշկների օգնությամբ տեղափոխվեն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Ա. Պետրոսյանն ու Հ. Գալստյանը: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Արզումանյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածների ինքնությունը: Քիչ առաջ հիվանդանոց տեղափոխվեց նաև վարորդը, ում ինքնազգացողությունը վատացել է:

***

14.02.2018

08։30

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են՝ վիրավորներն են Երևան քաղաքի Սարյան փողոցի բնակիչ, 69-ամյա Հարություն Մանուկյանը և Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի բնակիչ, 67-ամյա Միշա Բաղրամյանը, ով ժամը 00։30-ի սահմաններում հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է։ Փաստի առթիվ դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարող քննիչ Դալլաքյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242-հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Ոստիկանության նախկին աշխատակից էր, կոչումով՝ Ոստիկանության փոխգնդապետ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: