Ոստիկանությունից նախընտրելի. Ովքե՞ր են կանգնած պահնորդական ընկերությունների հետեւում

Feb 14, 2018 Comments Off on Ոստիկանությունից նախընտրելի. Ովքե՞ր են կանգնած պահնորդական ընկերությունների հետեւում

«Ժամանակ» թերթը գրում է. «Մասնավոր պահնորդական ընկերությունները աստիճանաբար ընդլայնվում են եւ դառնում ավելի նախընտրելի, քան ոստիկանության պետական պահպանության ծառայությունը։ Ուշագրավ է, սակայն, որ մասնավոր պահնորդական ընկերությունների սեփականատերերը հիմնականում ոստիկանական համակարգից են, նախկին ոստիկաններ կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

«Գրիֆը», «Միհր»-ը, օրինակ, պատկանում են ԱԱԾ Սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Զավեն Նանյանին, ով Շիրակի նախկին մարզպետ Լիդա Նանյանի հարազատ եղբայրն է։«Ալֆա Դելտան» կապվում է Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի անվան հետ:

«Ժամանակ»-ի տեղեկություններով, սակայն, ՊԵԿ-ը արդեն իսկ հասկացել է, որ պահնորդական ընկերությունները իրեն խաբում են, եւ նույն տեղեկությունների համաձայն՝ ստուգումներ է սկսել խոշոր պահնորդական ընկերություններում, որտեղ հսկայական չափերի հասնող չարաշահումներ կան»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: