160-ից ավելի կին և մեկ Սերժ Սարգսյան. Ի՞նչ է սպասվում մարտի 3-ին

Feb 14, 2018 Չի մեկնաբանվել

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ նախագահական ընտրությունների հաջորդ օրը՝ մարտի 3-ին, ՀՀԿ կանանց խորհուրդը՝ Հերմինե Նաղդալյանի ղեկավարությամբ, Ծաղկաձորի սպորտբազայում կհանդիպի Սերժ Սարգսյանի հետ՝ կանանց մեկամսյակի առիթով։

Այս տարի տոնը կլինի ոչ այնքան ՀՀԿ-ական, Ղարաբաղից ևս կանայք կլինեն․ Արթուր Թովմասյանի և Աշոտ Ղուլյանի կուսակցության ներկայացուցիչներին ՀՀԿ կանանց խորհուրդը ևս հրավեր է ուղարկել։ «Սերժ Սարգսյանի հետ այդ հանդիպումները երբեք ռեգլամենտ չեն ունենում ու շատ երկար են տևում․ ով ինչ ուզում՝ հարցնում է, նա համբերությամբ լսում ու մանրակրկիտ պատասխանում է»,- ասաց մեր աղբյուրը։

Սակայն դա ամենը չէ․ հանդիպումից հետո, նույն համբերատարությամբ, Սերժ Սարգսյանը նկարվում է բոլոր ցանկացողների հետ՝ հատ-հատ․ «Պատկերացնո՞ւմ եք՝ 160-ից ավելի կին, բոլորն էլ ցանկանում են նկարվել, մի հատ դժգոհություն չի հայտնում»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Անդրադարձներ չկան to “160-ից ավելի կին և մեկ Սերժ Սարգսյան. Ի՞նչ է սպասվում մարտի 3-ին”

Մեկնաբանել