Հայտնի հաղորդավարուհին՝ ԱԱԾ-ում. Ի՞նչ կապ ունի Գոռ Վարդանյանը Դիանա Ակոպովնայի հետ

Feb 14, 2018 Comments Off on Հայտնի հաղորդավարուհին՝ ԱԱԾ-ում. Ի՞նչ կապ ունի Գոռ Վարդանյանը Դիանա Ակոպովնայի հետ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Փետրվարի 9-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ Հայաստանում հայտնի հաղորդավարուհի Դինա Ակոպովնային մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ մուտքի արտոնագրերի հետ կապված խարդախություններ կատարելու և փողերի լվացման համար:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ժամանակին էլ նրան հարցաքննել էին ՀՀ ԱԱԾ-ում նման մի քրեական գործի շրջանակներում: Եվ որ ամենահետաքրքիրն է՝ Դիանա Ակոպովնան կապ ունի Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանի հետ. ժամանակին եղել է «DOCANDO FEDERACIA»-ի մամլո քարտուղարը և ԱՄՆ-ում գործունեություն է ծավալել՝ ունենալով Վարդանյանի հովանավորությունը:

Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմել է Գոռ Վարդանյանին, որը փորձել է խուսափել հարցին պատասխանելուց` ասելով. «Ես ի՞նչ կապ ունեմ»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: