Ձյուն է տեղում

Feb 13, 2018 Comments Off on Ձյուն է տեղում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ ժամը 19:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սարավան-Զանգեր ավտոճանապարհին, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Արագածոտնի մարզի Ապարան, քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցք և Ամասիա գյուղերում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Իսկ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Ապարանի, Տաշիրի, Մարալիկի, Արթիկի, Աշոցքի և Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով աշխատանքներ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: