Մերձմոսկվայում Ан-148 օդանավի կործանման պատճառներից մեկը հայտնի է

Feb 13, 2018 Comments Off on Մերձմոսկվայում Ан-148 օդանավի կործանման պատճառներից մեկը հայտնի է

Ինչպես հայտնում РИА Новости-ին, հայտնի է դարձել Մերձմոսկվայում կործանված Ан-148 մարդատար օդանավի վթարի պատճառներից մեկը:Նման տվյալներ է հրապարակել  միջպետական ավիացիոն կոմիտեն՝ ավարտելով «Սեւ արկղներից» մեկի տեղեկությունների վերծանումը:

Կազմակերպության տվյալներով, իրավիճակը սկսել է վատթարանալ թռիչքից շուրջ երկուսուկես րոպե հետո՝ 1300 մետր բարձրության վրա եւ 470 կմ/ժամ արագության պայմաններում: Այդ ժամանակ ի հայտ են եկել արագության տվյալների հաղորդման տարբերություններ:

Տվյալների նախնական վերլուծությունը ցույց է տալիս, որ աղետը կարող էր տեղի ունենալ թռիչքի արագության մասին տարբեր տվյալների պատճառով:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: