«Բռնապետարան», «Ոստիկան, ստրուկ».ակտիվիստները ներխուժել էին քաղաքապետարան

Feb 13, 2018 Չի մեկնաբանվել

Արդեն տեղեկացրել ենք,որ Երևանի ավագանու նիստերի ժամանակծեծկռտուք է տեղի ունեցել,որից   հետո մի շարք քաղաքացիներ «Բռնությունը չունի արդարացում» և այլ պաստառներով Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են սկսել,ովքեր համոզված են, որ որևէ մեկը իրավունք չունի բռնություն գործադրելու:

«Տարոնի ստրուկներ», «Քաղաքապետքարան» վանկարկումներով նրանք քաղաքապետարանի դիմաց են:Քաղաքապետարանի ՝ քաղաքացիների ընդունելության մուտքի մոտ  «բռնապետարան» վանկարկումներով  բռունցքներով հարվածում են  դռներին:

Ոստիկանների և ցուցարարների միջև քաշքշուկ տեղի ունեցավ, ինչից հետո քաղաքացիները վանկարկեցին՝ ոստիկանապետարան: Ոստիկանները տարածքից հեռացան։

Մենք պահանջելու ենք  հանցագործների դուրսմղում թե՛ ավագանու, թե՛ պետական համակարգից: Հարցին, թե ինչքան է շարունակվելու բողոքի ակցիան, նա ասաց.«Պետք է հասկանանք, հաջորդ քայլը որն է որովհետև սա ինքնաբուխ հավաք էր, որպես այդպիսին, մտահոգ քաղաքացիները հավաքվել էին տեսնելով ավագանու նիստի նկարահանումը և պետք է մտածենք հաջորդ քայլը որն է լինելու,ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Ակտիվիստները սուլում էին  եւ ծեծում Երեւանի պատմության թանգարանի դռները: Նրանք վանկարկում էին՝ «Բռնապետարան», «Ոստիկան, ստրուկ»:

Մի քանի ակտիվիստներ հասցրել են մուտք գործել քաղաքապետարանի շենք: Ոստիկանները չեն կարողանում նրանց դուրս հանել: Նրանք պառկել են գետնին:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “«Բռնապետարան», «Ոստիկան, ստրուկ».ակտիվիստները ներխուժել էին քաղաքապետարան”

Մեկնաբանել