Սա ուղղված է կանանց բացառմանը քաղաքական ասպարեզից. «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության»

Feb 13, 2018 Չի մեկնաբանվել

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան եւս հանդես է եկել այսօր Երեւանի քաղաքապետրանում տեղի ունեցած միջադեպին ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամի նկատմամբ բռնության դատապարտման հայտարարությամբ:

«2018 թվականի փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստի ընթացքում ՀՀԿ խմբակցության անդամների կողմից «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ կիրառվել է բռնություն։ Մարինա Խաչատրյանը փորձել է Նուբարաշենից բերված կոյուղաջրով տարան մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանի սեղանին, այդպիսով ջանալով բարձրաձայնել տարիներ շարունակ գարշահոտության մեջ ապրող Երևանի բնակիչների խնդիրը։Համացանցում տարածված տեսանյութում հստակ երևում է, որ ավագանու անդամին կանգնեցրել են, և նրա հանդեպ բռնություն գործադրելու գործողությունը հստակ հրահանգված է եղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյաի կողմից՝ «Դեմը առեք, դեմը առեք, շուտ-շուտ» կոչով։

Արդյունքում տղամարդկանց մի ողջ գունդ ֆիզիկական բռնություն է կիրառել ավագանու անդամի նկատմամբ, ինչն ուղղորդվել է նաև կնոջ սեռական անձեռնամխելիության և սեռական ազատության խախտումներով։

Կին քաղաքական գործիչների հանդեպ կիրառվող բռնությունն ու դրա ամենաթողությունը առաջին անգամը չէ, որ դրսևորվում է հայկական քաղաքական ասպարեզում։ Երևանի ավագանու նիստերում կանանց նկատմամբ բռնության դրսևորումները դարձել են պարբերական, ինչը ցուցադրությունն է թե՛քաղաքական համակարգում առկա բռնության մշակույթի, թե՛ կանանց նկատմամբ անհավասարության, շարունակական ստորադասման և խտրականության։
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան խստորեն դատապարտում է Երևանի ավագանու նիստում «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ կիրառված բռնության փաստը և ընդգծում, որ Հայաստանը թե՛ տեղական, թե՛ միջազգային օրենսդրության համաձայն պատրավորված է ապահովել կանանց քաղաքական դերակատարումն ու մասնակցությունը։ Նման ուղղորդված բռնի գործողություններն ուղղված են կանանց բացառմանը քաղաքական ասպարեզից ու որոշումների կայացումից և միտված են կանանց հանրային նվաստացմանը։

Ուստի, հորդորում ենք խիստ գնահատականի արժանացնել Երևանի ավագանու կին անդամի հանդեպ կոպիտ բռնության փասստը, ամենայն մանրամասնությամբ քննել, հանդես գալ հրապարակային գնահատականներով և պատժել բռնություն կիրառած անձանց»։

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Սա ուղղված է կանանց բացառմանը քաղաքական ասպարեզից. «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության»”

Մեկնաբանել