Գորիսում քրդական ահաբեկչական խմբավորու՞մ կա. ոստիկանությունը չի հերքում

Feb 13, 2018 Comments Off on Գորիսում քրդական ահաբեկչական խմբավորու՞մ կա. ոստիկանությունը չի հերքում

Հայկական ժամանակ օրաթերթը գրում է.

Նախօրեին ֆեյսբուք սոցիալական ցանցում լուրեր տարածվեցին, որ ՀՀ սահմանը հատել են 50-70 քուրդ ահաբեկիչներ: Ֆեյսբուքյան օգտատերերի գրառումների համաձայն՝ քրդական խումբը գտնվում է Գորիս քաղաքում, իսկ ոստիկանները քաղաքացիներին խնդրել են զգուշանալ:

Գորիս քաղաքի տարբեր բնակիչներ, սակայն, նման տեղեկություն չունեն:

Գորիսի ոստիկանությունից պնդում էին, որ չեն կարող հարցին պատասխանել: Վերջիններս ոչ հերքում, ոչ էլ հաստատում էին քուրդ ահաբեկիչների մասին լուրը:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մեր զրույցում ասաց, որ համայնքային ոստիկանությունը պարբերաբար զրուցում է քաղաքացիների հետ եւ բնակիչների հետ հանդիպումը սովորական բնույթ է կրում:

Մանրամասն՝«Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա  համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: