«Երևանի կառավարության» նիստերը կոյուղահոտով չաղտոտել

Feb 14, 2018 Comments Off on «Երևանի կառավարության» նիստերը կոյուղահոտով չաղտոտել

Այն, որ Երևան քաղաքի ավագանու նիստում բռնություն է կիրառվել մեր բնակչության մի մասի կյանքին ու առողջությանը սպառանացող վտանգի մասին բարձրաձայնել փորձողների նկատմամբ՝ լիովին տեղավորվում է մեր առօրյայի տրամաբանության մեջ, այն, որ ՀՀԿ-ականները չեն տեսել իրենց կիրառած բռնությունը՝ նույնպես պարզ ու հասկանալի է, նոր բան չկա, այն, որ ՀՀԿ-ական բժշկի ճնշումը կոյուղաջրերի հոտից բարձացել է և որ նա պատրաստվում է “սիստեմա ընդունել, որ էդ թույներից մաքրի իր օրգանիզմը», նույնպես շատ հասարակ, պարզ, տրամաբանական գործընթաց է, հարցեր չի առաջացնում, հարցական է մնում այն, որ այս ամենի մեջ ոչ մի ակնարկ չկա, թե այնուամենայնիվ այսքան ՀՀԿ-ականների նյարդերին, հոգուն և մարմնին ազդած երևույթը ի՞նչ հետևանքներ է թողնելու Նուբարաշենի կոյուղաջրերից թունավորվող, ճնշումը բարձրացող, շնչահեղձ լինող բնակչության վրա: Նրանց նույնպե՞ս ժամանակավորապես “սիստեմա են միացնելու՛՛ և թողնելու այդ պայմաններում, այնպիսի “սիստեմա են միացնելու՛՛, որ օրը 24 ժամ մաքրելու” է օրը 24 ժամ շարունակվող թունավորումը, թե՞ բավարարվելու են երկու ժամանոց ՛՛սիստեմայով՛՛՝ առաջնորդվելով ՛՛նրանք իմունիտետ ունեն՛՛ սկզբունքով, գուցե և առհասարակ ոչինչ չեն միացնելու և թողնելու են շարունակել “թունավորվել, որ հասկանան ինչ է նշանակում ՀՀԿ-ի նուրբ նյարդերը վնասել”, շարունակելու են դրանք բարձրաձայնողների “դեմները առնել”, վերջապես ի՞նչ են անելու: Մի թաքուն հույս եմ փայփայում, որ այսքանի հետո գուցե Նուբարաշենում հերոսական գործ արվի և տարածքը մաքրվի կոյուղաջրերից, բայց դե հասկանում եմ՝ ողջ երկիրն է կոյուղաջրերի մեջ, այդքանը ո՞նց մաքրեն: Եվ այս ամենից հետո նոր գիտակցությանս է հասնում արդեն բարձրաձայնած լուծումը՝ Երևանի ավագանու ՀՀԿ անդամներն “իրենց անվտանգ չեն զգում Երկիր ծիրանիի անդամների մոտ”, Նուբարաշենի կոյուղաջրերի փոխարեն պետք է մաքրվել Երկիր ծիրանիի անդամներից: Կոյուղաջրերը շատ են, Երկիր ծիրանին քիչ…Երկիր ծիրանիի “դեմներն առած”, անվտանգ պայմաններում, առանց կոյուղաջրերի թունավորող հոտի, անուշահոտ յուղերով օծված “Երկիր ՀՀԿ”ականների հաջորդ ավագանու նիստում հավանաբար որոշում կընդունվի, ՀՀ կառավարության նման, նիստերն անցկացնել փակ միջավայրերում: Վերջ ի վերջո սա էլ “Երևանի կառավարությունն” է:

Հրանուշ Խառատյանի գրառումը

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: