Սաակաշվիլին Մերկելից և ԵՄ-ից օգնություն է խնդրում

Feb 13, 2018 Comments Off on Սաակաշվիլին Մերկելից և ԵՄ-ից օգնություն է խնդրում

DW-ի փոխանցմամբ, Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին, ում Ուկրաինայից Լեհաստան էին արտաքսել, օգնություն է խնդրում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելից:

«Կիևի սրճարանում ինձ վրա հարձակվեցին դիմակավորված տղամարդիկ, նրանք առևանգեցին ինձ և մասնավոր ինքնաթիռով Լեհաստան տարան: Դրա հետևում կանգնած է կոռումպացված նախագահ Պետրո Պորոշենկոն:Եթե ԵՄ-ն, մասնավորապես, Անգելա Մերկելը, ոչինչ չձեռնարկեն, ապա Ուկրաինան կփլուզվի »,-գերմանական Bild պարբերականի հետ զրույցում ասել է Սաակաշվիլին:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: