Ալիեւյան էլիտայի ներկայացուցիչները գրեթե հեռացված են իշխանությունից.քաղաքագետ

Feb 13, 2018 Comments Off on Ալիեւյան էլիտայի ներկայացուցիչները գրեթե հեռացված են իշխանությունից.քաղաքագետ

«Ինչ-որ բան պետք է ասի, չէ՞: Չէ՞ որ առջեւում ընտրություններ են: Դա ներքին լսարանի համար է: Սկզբում նավթի գները կտրուկ նվազեցին, ինչի պատճառով Ադրբեջանն անգամ ռազմական բյուջեն կրճատեց: Հիմա ռազմական տեխնիկայի գնումներ գրեթե չեն լինում, դրանք նախկինում ձեռք բերված պայմանագրերի արդյունքում են միայն մատակարարվում: Առաջիկայում եւս տնտեսական խնդիրներ են սպասվում, որոնք կրկին կապված են նավթի գների անկման հետ: Հայր եւ որդի ալիեւները գրեթե կես դար կառավարում են: Ներքին հակասություններ կան՝ կլանային պայքարներ»,-  անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի օրերս արած հայտարարությանը, թե «իրենք վերադարձնելու են Երեւանը», ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Ալիեւյան էլիտայի ներկայացուցիչները գրեթե հեռացված են իշխանությունից, իսկ Փաշաեւների ընտանիքը՝ Մեհրիբան Ալիեւայի ընտանիքը, ավելի մեծ քաղաքական դիրքեր է զբաղեցնում: Այս համատեքստում ներքին բախումներ են տեղի ունենում, ինչը հանգեցնում է նրան, որ Ալիեւը փորձում է իր իշխանությունն ապահովել հնարավորինս շուտ»,-ասաց Ալեքսանդր Իսկանդարյանն անդրադարձավ նաեւ ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությանը, թե հայկական կողմի դիվերսիոն գործողություն են կանխել:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: