Դուք ինձ կտուգանե՞ք 100 հազար դրամով.«Սասնա ծռեր»- ի դատը ՝առանց պաշտպանների

Feb 13, 2018 Չի մեկնաբանվել

Շարունակվել է  «Սասնա ծռեր»- ի անդամներից Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործով դատավարությունը: Պաշտպանները չէին ներկայացել:

Պայմանագրային պաշտպաններից միայն Հարություն Բաղդասարյանն էր եկել՝ հետեւյալ հայտարարությունն անելու նպատակով: «Այդ օրենքով մտադիր են սահմանափակել մեր՝ փաստաբաններիս, իրավունքները: Որպես օրինակ ասեմ, որ եթե ես հաջորդ անգամ նման հայտարարություն անեմ, դուք ինձ կտուգանեք 100 հազար դրամով»,-դիմելով Արթուր Օհանյանին՝ ասաց Բաղդասարյանը:Նա լքեց նիստերի դահլիճը:

Դատավորը որոշեց նիստը շարունակել առանց պայմանագրային պաշտպանների:Դատավորի որոշման դեմ առարկեցին ամբաստանյալները՝ հայտարարելով, որ առանց իրենց պայմանագրային պաշտպանների չեն ցանկանում նիստին ներկա լինել: Նրանք առանց դատավորի թույլտվության հեռացան դահլիճից: Դատական նիստի կարգը խախտելու համար Արթուր Օհանյանը նրանց հանդեպ սանկցիա կիրառեց՝ նիստերից հեռացնելով 10 ժամով: Հեռանալիս ամբաստանյալներից Արամ Հակոբյանը հայտարարեց՝ լքում է նիստերի դահլիճը, քանի որ չի պատրաստվում նույն վայրում մնալ մի դատախազի հետ, որը Ժիրայր Սեֆիլյանի համար որպես պատիժ 11 տարվա ազատազրկում է պահանջել:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Դուք ինձ կտուգանե՞ք 100 հազար դրամով.«Սասնա ծռեր»- ի դատը ՝առանց պաշտպանների”

Մեկնաբանել