Էրդողանն «օսմանյան ապտակ» է խոստանում

Feb 13, 2018 Comments Off on Էրդողանն «օսմանյան ապտակ» է խոստանում

 

«ՆԱՏՕ-ում ինչպես Թուրքիան, այնպես էլ ԱՄՆ-ը պետք է ենթարկվեն ընդհանուր կանոնակարգին, քանի որ կազմակերպության անդամ բոլոր երկրներն էլ ԱՄՆ-ին հավասար իրավունքներ ունեն։ Շուտով ԱՄՆ պետքարտուղարն էլ կգա, իր հետ էլ կխոսենք»,- Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիստ տոնով է պատասխանել Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական հրամանատարության հայտարարությանը՝ ակնարկելով «օսմանյան ապտակ» հասցնելու հնարավորության մասին:

Անդրադառնալով Սիրիայի Մինբիջի քրդերի դեմ ռազմական գործողություն սկսելու դեպքում տեղի ամերիկացի հրամանատարների հայտարարությանն առ այն, որ նրանք խիստ հակահարված կտան, Էրդողանը ասել է. «Ովքեր ասում են, թե խիստ հակահարված կտանք, նրանք հաստատ կյանքում օսմանյան ապտակ չեն կերել»,–ասել է Էրդողանը։

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: