Ախուրյանն անցած թուրք ձկնորսը ձերբակալվել է Հայաստանի սահմանապահների կողմից

Feb 13, 2018 Comments Off on Ախուրյանն անցած թուրք ձկնորսը ձերբակալվել է Հայաստանի սահմանապահների կողմից

Կարսի՝ Հայաստանին սահմանակից Դիգոր (պատմ. Տեկոր) շրջանի հատվածում հայ-թուրքական սահմանն անցած Թուրքիայի քաղաքացի Կ. Ա.-ն ձերբակալվել է հայկական կողմի սահմանապահների կողմից:

Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի՝ Կ. Ա.-ն Ախուրյան գետում ձուկ որսալիս մոտեցել է գետի հայկական ափին՝ խախտելով հայ-թուրքական սահմանը: Վերջինս ձերբակալվել է սահմանապահների կողմից: Թուրքական կողմը տեղեկացվել է պատահածի մասին, ինչից հետո Դիգորի գավառապետ Մուստաֆա Գյունգյորի՝ հայկական կողմի հետ բանակցություններից հետո ձկնորսը հանձնվել է թուրքական Քիլիթթաշ սահմանային պահակակետին:

Նշվում է, որ թուրքական իրավապահ մարմինները Կ. Ա.-ից ցուցմունք վերցնելուց հետո բաց են թողել վերջինին:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: