«Ելքի» խրատը՝ կնոջը, մարդուն չեն ծեծում

Feb 13, 2018 Comments Off on «Ելքի» խրատը՝ կնոջը, մարդուն չեն ծեծում

«Պետք է հասկանալ, որ կնոջը, մարդուն, առհասարակ, չեն ծեծում, ես անձամբ չէի ծեծի : «Ելքը» դատապարտում է նման քայլերը: Եթե նման քայլեր է լինելու այս սրահում, նշանակում է` մենք էլ կարող ենք մեզ թույլ տալ», – ավագանու նիստին, անդրադառնալով այսօրվա միջադեպին, ասաց «Ելք» խմբակցության  անդամ Ալեն Սիմոնյանը:

«Վախեցնո՞ւմ ես», – հնչեց  ՀՀԿ-ականների արձագանքը:

«Չեմ վախեցնում, զգուշացնում եմ, որ եթե պետք է ավագանու անդամներին հարվածել, կարող են նաև անդամները պաշտպանվել, ձեզ նման քայլ թույլ մի տվեք, կնոջը չեն հարվածում, մարդուն չեն հարվածում, եթե դա համարում եք սխալ, մի արեք նույն բանը», – ասաց նա:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, թե իրենք էլ են դատապարտում ուժի կիարառումը. «Այստեղ որևէ մեկը ուժ չի կիրառում որևէ մեկի նկատմամբ»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: