ՔԱՔ-ը՝քաղաքապետարանում տեղի ունեցած ակցիայի հետ ունեցած առնչության մասին

Feb 13, 2018 Comments Off on ՔԱՔ-ը՝քաղաքապետարանում տեղի ունեցած ակցիայի հետ ունեցած առնչության մասին

«Քաղաքացիական ակտիվ քայլ» (ՔԱՔ) կուսակցությունը հայտարարում է, որ ոչ մի առնչություն չունի այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ակցիայի և նրա հետևանքների հետ: Համապատասխան հայտարարությունը տեղադրված է ՔԱՔ-ի Facebook-ի էջում:

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներն այսօր ավագանու նիստին Նուբարաշեն համայնքի կոյուղաջրերից նմուշներ էին բերել, ինչը դժգոհություն առաջացրել ավագանու Հանրապետական խմբակցության անդամների շրջանում, և նրանք սկսեցին հրելով, ուժ գործադրելով դուրս բերել դահլիճից ԵԾ խմբակցության անդամներին։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: