Միայն թանկարժեք կոնյակի ու օծանելիքի բուրմունքը չպետք է ուղեկցի ՀՀԿ-ականներին.Զարուհի Փոստանջյան

Feb 13, 2018 Չի մեկնաբանվել

«Դժոխքի եմ  վերածելու ՀՀԿ-ականների կյանքը:Միայն թանկարժեք կոնյակի ու օծանելիքի բուրմունքը չպետք է ուղեկցի ՀՀԿ-ականներին, այլ պետք է ուղեկցի այն գարշահոտությունը, որի մեջ գցել են մեր պետականությունը: Հիշեք, այսուհետ այդ գարշահոտությունն ուղեկցելու է ձեզ բոլոր վայրերում, որտեղ դուք գտնվելու եք: Նույնիսկ ձեր թանկարժեք օծանելիք ու կոնյակը ձեզ չեն փրկելու: Դուք մի պահ այդ գարշահոտությունը զգացիք, և իրարանցում տեղի ունեցավ: Նույնիսկ այնպիսի իրարանցում եղավ, որ ձեր բռունցքները կիրառեցիք մեր դեմ: Նույնիսկ այստեղ նստած պարոնը բռունցքներ ցուցադրեց»,-Երևանի ավագանու նիստում արտահերթ ելույթ ունեցավ «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

«Ինչի՞ց էիք վախենում, մի տիկնոջից, թե՞ վախեցաք, որ գարշահոտությունից կարող եք խեղդվել: Գարշահոտությունից չեն խեղդվում, բայց կարելի է թունավորվել: Մենք ձեր կյանքը թունավորելու ենք»:  «ՀՀԿ-ականներին սպասում են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում, որտեղ մարդիկ ամեն օր շնչում են այդ գարշահոտությունը: Բայց մինչև ձեզ այնտեղ տեղափոխելը, արդար դատավարություն ենք իրականացնելու ձեր տեսակի նկատմամբ: Ուզում եք հրճվել ու զվարճանա՞լ, չենք թույլ տալու, այլևս ձեզ չի ներվելու ոչինչ»,- հավելեց նա:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Միայն թանկարժեք կոնյակի ու օծանելիքի բուրմունքը չպետք է ուղեկցի ՀՀԿ-ականներին.Զարուհի Փոստանջյան”

Մեկնաբանել