«Կեղտաջուրը նվեր էին Տարոն Մարգարյանին». Զարուհի Փոստանջյան

Feb 13, 2018 Comments Off on «Կեղտաջուրը նվեր էին Տարոն Մարգարյանին». Զարուհի Փոստանջյան

«Ավագանու նիստին կոյուղաջրերով լի տարաներ բերելով՝ փորձել էին  քաղաքային իշխանությունների ուշադրությունը հրավիրել կարևոր խնդրի վրա: Մենք ուզում էինք սթափեցնել ավագանու անդամներին ու քաղաքի իշխանություններին, որ տարիներ շարունակ Երևանի տարբեր թաղամասերում, մասնավորապես Նուբարաշեն վարչական շրջանում կոյուղաջրերը լցվում են քաղաքացիների բնակարանների տարածք: Մարդիկ թունավորվում են այդ հոտերից»,-լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Հարցին, թե պատրաստվում էին այդ կոյուղաջրերը լցնել Տարոն Մարգարյանի վրա՞, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Մենք ուզում էինք, որ այդ հոտը զգան: Երեկ մեզ դա տրամադրել են ՀՀ քաղաքացիները՝ որպես նվեր Տարոն Մարգարյանին:մենք հենց այդ խնդիրն ենք բարձրացրել, որ հինգ շենքերի բնակիչներ այդ հոտն են շնչում ամեն օր: Նաև Նուբարաշեն քրեակատարողական հիմարկում գտնվողներն են այդ հոտը շնչում: Դա վնասակար է նյութ է, միայն այդ հոտից մարդ կարող է ործկալ»,ասաց Փոստանջյանը:

Զարուհի Փոստանջյանը նաև ասաց, որ դեպքից հետո Երևանի քաղաքապետարան եկած բժիշկները հոգեբուժարանի աշխատողներ են եղել: «Ասացին, որ փակ համարից զանգ են ստացել ու եկել են: Մենք ասացինք, որ բժշկի կարիք չունենք»,- հավելեց նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: