Ոչ մեկի մոտ «իլյուզիա» չկա.փոխնախարարը՝ատոմակայանի հավերժ աշխատանքի մասին

Feb 13, 2018 Չի մեկնաբանվել

«2017 թվականին ակտիվորեն շարունակվել են ատոմակայանի վերազինման և վերակառուցման աշխատանքները: Մոտ հինգ ամիս աշխատանքներ ենք տանելու վերակառուցման ակտիվ փուլում, այստեղ հիմնականում ներդրումներն ուղղված են անվտանգության մակարդակի բարձրացմանը: Այս վերակառուցման ծրագրի արդյունքում մենք ունենալու ենք առնվազն տասը տոկոս հզորության ավելացում՝ իր արդյունավետության հաշվին»,-  լրագրողների հետ հանդիպմանն ասաց ասաց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:

«Երբեք չենք ասել, թե մեր ատոմակայանը հավերժ է աշխատելու:  Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) պարբերաբար ուսումնասիրություններ է անում  և եզրակացություններ է ներկայացնում:Մենք նախատեսում ենք ծրագրի կյանքի երկարացումը և իրականացում ենք մոտ երեք հարյուր դոլարի ներդրում: Նույն ԵՄ-ում  նմանատիպ բլոկերը երկարացվել են ոչ թե տասը, այլ 30 տարով: Այստեղ խնդիր չենք տեսնում: Իհարկե, մենք պետք է հասկանանք՝ երբ ենք դա ապագործարկելու , ինչպես նաև մեր հետագա քայլերը. այստեղ ոչ մեկի մոտ «իլյուզիա» չկա, որ մեր ատոմակայանը հավերժ է աշխատելու,  բայց մեր ներդրումները ուղղված են հիմնականում անվտանգության ստանդարտների բարձրացմանը, և մենք միշտ էլ այդ ուղղությամբ աշխատել ենք:Մոտ 170 միլիոն դոլար ներդրումը անվտանգության ստանդարտների  ուղղությամբ է»,- ասաց նախարարի տեղակալը :

Նա նշեց նաև, որ դեռ որոշում չկա՝ ինչ բլոկի կառուցում են նախատեսում ապագործարկումից հետո:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Ոչ մեկի մոտ «իլյուզիա» չկա.փոխնախարարը՝ատոմակայանի հավերժ աշխատանքի մասին”

Մեկնաբանել