Լավագույն պահն էր ՄՅՈւ-ից հեռանալու համար.Մխիթարյան

Feb 13, 2018 Comments Off on Լավագույն պահն էր ՄՅՈւ-ից հեռանալու համար.Մխիթարյան

«Երբեմն, իհարկե, որոշակի թարմության կարիք ես ունենում:Ես արդեն 29 տարեկան եմ, ցանկանում էի ավելի շատ խաղալ: Գիտեմ, որ մի քանի տարուց ստիպված կլինեմ ավարտել կարիերաս, և ինձ համար շատ կարևոր է անունս էլ ավելի հեղինակավոր դարձնելը:Գուցե` սա հեռանալու լավագույն ժամանակն էր, ինչպես նաև լավագույն ժամանակն էր ինչ-որ բան փոխելու, նոր մարտահրավեր, նոր ակումբ ունենալու և ամեն ինչ զրոյից սկսելու համար:Իմ նախկին մարզիչներից շատ բան եմ սովորել, այդ թվում` Կլոպից և Մոուրինյուից, և ես ցանկանում եմ նաև շատ բան սովորել Արսեն Վենգերից »,-«Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «ESPN Brasil»-ին տված հարցազրույցում խոսել է հունվարին «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու 3 հիմնական պատճառների մասին:

 

«Դեռ շատ վաղ է նրանց համեմատելը, ինձ դեռ ժամանակ է անհրաժեշտ Արսեն Վենգերի հետ աշխատելու համար: Իհարկե, գալուցս ի վեր արդեն իսկ շատ բան եմ սովորել, բայց ավելին եմ ցանկանում»,- եզրափակել է իր խոսքը 29-ամյա հայ ֆուտբոլիստը:

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: