Ավագանու նիստերի դահլիճ շտապ օգնություն ժամանեց

Feb 13, 2018 Comments Off on Ավագանու նիստերի դահլիճ շտապ օգնություն ժամանեց

Քիչ առաջ շտապօգնությա աշխատակիցներ ժամանեցին քաղաքապետարան՝ Երեւանի ավագանու նիստի դահլիճ:

Սակայն լրագրողների մուտքը դահլիճ արգելվել է:

Հիշեցնենք, որ ծեծկռտուք է տեղի ունեցել Երեւանի ավագանու նիստի ժամանակ: Միջադեպից կիզակետում էին ավագանու Երկիր ծիրանի խմբակցության անդամները եւ ՀՀԿ-ականներ: Երբ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարիա Խաչատրյանը փորձել է կոյուղաջրերով լի տարան մոտեցնել Տարոն Մարգարյանին՝ հայտարարելով, թե եթե երևանցիները շնչում են այդ գարշահոտությունը, թող նա էլ շնչի,  քաշքշուք է սկսվել:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: