Սաակաշվիլին մտադիր է վերադառնալ Ուկրաինա

Feb 13, 2018 Comments Off on Սաակաշվիլին մտադիր է վերադառնալ Ուկրաինա

Վրաստանի նախկին նախագահ և «Նոր ուժերի շարժման» առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է վերադառնալ Ուկրաինա։ Ուկրաինական Zik հեռուստաալիքի եթերում նա ասել է, որ կգտնի միջոց, թե ինչպես դա անել։

«Կարծում եմ, որ այժմ մեզ պետք է շարունակել մեր պայքարը։ Նրանք վախկոտներ են, նրանցից պետք չէ վախենալ։ Նրանց պետք է իշխանությունից հեռացնել խաղաղ ճանապարհով՝ ուկրաինական տնտեսությունը փրկելու համար»,-ընդգծել է Սաակաշվիլին։

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: