Դատախազությունը Շաքրո Մոլոդոյի համար ժամկետ կպահանջի փետրվարի 16-ին

Feb 13, 2018 Չի մեկնաբանվել

Փետրվարի 16-ին դատախազությունը ժամկետ կպահանջի «օրենքով գող» Զախարի Քալաշովի (Շաքրո Մոլոդոյ) և նրա 13 մեղսակիցների համար՝ շորթման աղմկալի գործով։ Այս մասին Business FM-ին հայտնել է ամբաստանյալներից մեկի փաստաբան Ալեքսանդր Չերնովը։

Դատարանը մերժել է պաշտպանության միջնորդությունը՝ գործը դատախազին վերադարձնելու մասին։ Կողմերի բանավեճը նշանակված է փետրվարի 16-ին։

 

Միջազգային
Անդրադարձներ չկան to “Դատախազությունը Շաքրո Մոլոդոյի համար ժամկետ կպահանջի փետրվարի 16-ին”

Մեկնաբանել