Ուկրաինայի իրավապահները Միխեիլ Սաակաշվիլիին արտաքսել են Լեհաստան
Ուկրաինայի իրավապահները Ուկրաինայի «Նոր ուժերի շարժում» կուսակցության նախագահ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին վտարել են Լեհաստան, գրում է ՏԱՍՍ-ը:
«Տվյալ անձը անօրինական կերպով գտնվում է Ուկրաինայի տարածքում, ուստի իրավական բոլոր ընթացակարգերի պահպանմամբ նա վերադարձվել է այն երկիր, որտեղից ժամանել էր՝ խախտելով մեր երկրի օրենսդրությունը»,- ասված է սահմանապահ գերատեսչության հայտարարության մեջ: