Սիբիրախտը մոտենում է

Feb 12, 2018 Comments Off on Սիբիրախտը մոտենում է

Սիբիրախտով վարակի կասկածով թուրքական Տրապիզոնում 73 մարդ է հոսպիտալացվել: Հիվանդներից մեկը մահացել է: Տրանպիզոնը Վրաստանի հետ սահմանից 190 կմ հեռավորության վրա է:

«Տրապիզոնը զգալի հեռավորության վրա է Աջարիայից, համաճարակի տեսանկյունից բացառված է, որ վարակը ներթափանցի Աջարիա։ Մենք ստուգում ենք միսը, թուրքական իշխանություններն իրենց հերթին կանխարգելիչ միջոցառումներ են անցկացնում»,-ասել է հանրային առողջության և հիվանդությունների հետազոտության ազգային կենտրոնի տնօրեն Նինո Նիժարաձեն:

Տրապիզոն սևծովյան նահանգի տարածքում սիբիրախտ են հայտնաբերել կովերից մեկի մոտ: Չնայած իշխանությունների նախազգուշացումներին՝ կենդանու տերը մորթել է կովին և միսը բաժանել հարևանների միջև:

Հիվանդ կենդանու միսն օգտագործելուց հետո բնակիչները թուլություն և սրտխառնոց են ունեցել: Հետազոտությունը ցույց է տվել, որ նահանգի բնակիչներից 3-ը վարակված է սիբիրախտով: Նահանգում կարանտին չի հայտարարվել, սակայն իշխանությունները հետաքննում են կատարվածը: Գրում է aliq.ge:

Լուրեր, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: